ԱՄՆ-ում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 85 357 նոր դեպք, որը ռեկորդային ցուցանիշ է
Ամերիկայի Միացյալ Նահանգներում արձանագրվել է կորոնավիրուս նոր դեպքերի ռեկորդային ցուցանիշ: Վերջին 24 ժամում 85 357 դեպք, որը համավարակի տարածումից մինչ օրս արձանագրված ամենաբարձր ցուցանիշշն է: Տվյալները տարածում է Ջոնս Հոփքինսի համալսարանը:
«Սի-Էն-Էն»-ի փոխանցմամբ, 41 նահանգում, վերջին մեկ շաբաթվա համեմատ, դեպքերի թիվն ավելացել է 10 տոկոսով:
Համավարակի մեկնարկից մինչ օրս Ամերիկայի Միացյալ Նահանգներում կորոնավիրուս է ախտորոշվել 8 944 632 մարդու մոտ, մահացել է 228 647 մարդ: