ԱՄՆ-ում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 180 477 նոր դեպք
ԱՄՆ-ում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 180 477 նոր դեպք

ԱՄՆ-ում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 180 477 նոր դեպք: Համապատասխան տվյալները տարածում է Ջոնս Հոփքինսի համալսարանը:

Վերջին մեկ օրում երկրում կորոնավիրուսից զոհվել է 1 903 մարդ:

ԱՄՆ-ը աշխարհում առաջին տեղում է կորոնավիրուսի դեպքերի թվով: Համավարակի մեկնարկից մինչ օրս երկրում կորոնավիրուս է ախտորոշվել 20 817 140 մարդու մոտ:

Մահացել է ընդհանուր 353 483 մարդ: Նշված ցուցանիշով ևս ԱՄՆ-ը աշխարհում առաջին տեղում է: