ԱՄՆ-ում սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից անցել է 20 տարի
Արդեն 20 տարի է անցել Միացյալ Նահանգներում միջազգային ահաբեկչական «Ալ Քաիդա» կազմակերպության կողմից իրականացված ահաբեկչական հարձակումներից:
Երկրում ահաբեկչությունից զոհվածների հիշատակին նվիրված միջոցառումներ կանցկացվեն՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի գլխավորությամբ:
Ջո Բայդենը, առաջին տիկին Ջիլ Բայդենի հետ միասին, կայցելի հարձակման երեք վայրերը: Ըստ ահաբեկչությունների ժամանակի՝ զոհերի հիշատակը վեց անգամ կհարգվի մեկ րոպե լռությամբ:
2001 թվականի սեպտեմբերի 11-ին «Ալ Քաիդայի» մահապարտները առեւանգեցին չորս ուղեւորատար ինքնաթիռ, որոնցից երկուսը բախվեցին Նյու Յորքի Առեւտրի համաշխարհային կենտրոնի երկնաքերերին: Մեկ այլ ինքնաթիռ ընկել է Պենտագոնի վրա Վաշինգտոնում, իսկ չորրորդը՝ Փենսիլվանիայի դաշտում: 2001 թվականի սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած ահաբեկչությունների հետևանքով ԱՄՆ-ում զոհվեց 2977 մարդ: