ԱՄՆ-ում կորոնավիրուսից զոհված անձանց թիվը հասել է 11-ի

Քալիֆոռնիայի նահանգում գրանցվել է կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը: Այսպիսով, կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 11-ի:

Ինչպես հայտարարել են Քալիֆոռնիայի առողջապահության գերատեսչությունում, մահացածներն ունեին առողջական խնդիրներ:

Վերջին ժամանակաշրջանում վարակվածը մեկուսացված էր և մինչ ախտանշանների արտահայտումը այլ անձանց հետ ունեցել է նվազագույն կապ:

Նրան շտապ օգնության մեքենայով հիվանդանոց էին տեղափոխել փետրվարի 27-ին: Այժմ կարանտինում են 10 բժիշկ և արտակարգ ծառայության 5 աշխատակից, որոնք հիվանդի հետ մինչև մեկուսացումն ունեցել են շփում: Նշված 15 անձից հիվանդության ախտանիշներ որևէ մեկը չունի: