ԱՄՆ-ում արձանագրվել է կորոնավիրուսի 67 417 նոր դեպք, մահացել է 900 մարդ

11:12, 15.07.2020

Ամերիկայի Միացյալ Նահանգներում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 67 417 նոր դեպք, մահացել է 900 պացիենտ:

Համապատասխան տվյալները տարածում է Ջոնս Հոփքինսի համալսարանը:

Սա երկրի համար վարակման ռեկորդային բարձր ցուցանիշ է մեկ օրվա կտրվածքով:

Ամերիկայի Միացյալ Նահանգներում արձանագրված է կորոնավիրուսի 3 431 574 դեպք: Զոհերի թիվը կազմում է 136 466:

ԱՄՆ-ը կորոնավիրուսով վարակման և մահվան ցուցանիշով աշխարհում առաջին տեղում է:

Նմանատիպ