ԱՄՆ-ն, որպես բացառություն, թույլատրել է Հունգարիային և Թուրքիային գազի դիմաց վճարել «Գազպրոմբանկի» միջոցով
ԱՄՆ-ն, որպես բացառություն, թույլատրել է Հունգարիային և Թուրքիային գազի դիմաց վճարել «Գազպրոմբանկի» միջոցով։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիարտոն։
«Այսօր նրանք բացառություն արեցին «Գազպրոմբանկի» հետ կապված գազի վճարումների համար, ինչը լավ նորություն է, բայց մեր տարածաշրջանային դաշնակիցների հետ մենք լուծում ենք մշակել՝ այլընտրանքային վճարման եղանակ, որը չի խախտում պատժամիջոցները, բայց թույլ է տալիս գազի վճարումներ կատարել»,- ասել է Սիարտոն։
Թուրքիայի էներգետիկայի նախարար Ալֆարսլան Բայրաքթարի խոսքով՝ ԱՄՆ-ն Թուրքիային ազատել է ռուսական «Գազպրոմբանկի» դեմ պատժամիջոցներից, որոնք Անկարային թույլ են տալիս վճարել գազի ներմուծման հարկերը։
Տեղեկության համար՝ ուկրաինական լայնածավալ պատերազմի պատճառով նոյեմբերին ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ սահմանեց ռուսական «Գազպրոմբանկի»՝ երկրի խոշորագույն բանկերից մեկի նկատմամբ, որի միջոցով կատարվում են գազի վճարումները։