ԱՄՆ-ն անբարեխղճորեն է մեկնաբանում Սիրայի վերաբերյալ Ռուսաստանի հետ պայմանավորվածությունները. Լավրով
ԱՄՆ-ն անբարեխղճորեն է մեկնաբանում Սիրայի վերաբերյալ Ռուսաստանի հետ պայմանավորվածությունները, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
«Ինչ վերաբերում է Սիրիայի կարգավորման հարցում մեր արևմտյան գործընկերներին, ես երկակի տպավորություն ունեմ: Մեր ոչ միշտ ակնհայտ, ոչ միշտ հանրային երկխոսությունը ամերիկացիների հետ իրավիճակի ապասրման և մի շարք այլ հարցերի շուրջ…ցույց է տալիս, որ նրանք պրագմատիկ կերպով գործելու ցանկություն են ցուցաբերում, հաստատում են, որ Սիրիան պետք է մնա միասնական, բազմադավան և բազմաէթնիկ:
Միևնույն ժամանակ, նրանց սկզբնական հավաստիացումները, որոնք Ռեքս Թիլլերսոնը (ԱՄՆ պետքարտուղար) ինձ անձամբ է տվել, առ այն, որ Սիրիայում ԱՄՆ-ի միակ նպատակը «Իսլամական պետության» ոչնչացումն է, այժմ ավելի լղոզված են դարձել և սկսել են ուղեկցվել արտահայտությամբ այն մասին, որ «Իսլամական պետության» հանդեպ վերջնական հաղթանակը կլինի այն ժամանակ, երբ Սիրիայում անդառնալի քաղաքական գործընթաց կսկսվի: Իսկ որոշ մարդիկ ավելացնում են, որ արդյունքում Ասադը պետք է հեռանա: Անբարեխղճորեն է մեկնաբանվում այն, ինչի շուրջ մենք համաձայնության ենք եկել»,- հայտարարել է Լավրովը:
Հեղինակ -
Edgar Barsegyan