ԱՄՆ-ի կոնգրեսին ներկայացվել է Վրաստանին աջակցող բանաձև
ԱՄՆ-ի կոնգրեսին ներկայացվել է Վրաստանին աջակցող բանաձև

ԱՄՆ-ի կոնգրեսին ներկայացվել է Վրաստանին, Ուկրաինային և Մոլդովային աջակցող, երկկուսակցական բանաձևը:

Վրաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկությամբ, բանաձևի նախաձեռնողը Վրաստանի բարեկամական խմբի նախագահ, կոնգրեսական Թեդ Փոն (հանրապետական-Թեքսաս նահանգ): Բանաձևն այս պահին ունի 8 համահովանավոր կոնգրեսական ինչպես հանրապետական, այնպես էլ դեմոկրատական կուսակցությունից:

Նրանց տեղեկությամբ, բանաձևին նախորդում է Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի խորհրդարանների խոսնակների հաջորդ շաբաթ նախատեսված այցը Վաշինգտոն և արտահայտում է այս երկրների նկատմամբ ԱՄՆ-ի աջակցությունը:

«Մասնավորապես, բանաձևն աջակցում է Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը: Ընդգծում, որ 2016 թվականին Վրաստանում անցկացվել են մրցունակ, ազատ և բարձր չափանիշով կազմակերպված խորհրդարանական ընտրություններ: Դրա հետ մեկտեղ, բանաձևն ընդգծում է Ռուսաստանի կողմից Վրաստանի ինքնիշխան տարածքի մեկ հինգերորդի բռնազավթման մասին: Բանաձևը հաստատում է աջակցությունը Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի ժողովրդավարական ձևով ընտրված իշխանությունների և ժողովրդի, ինչպես նաև այս երկրների Եվրամիության ինտեգրման նկատմամբ ԱՄՆ-ի աջակցությունը: Կոնգրեսականները կոչ են անում Ռուսաստանին, որ երեք երկրների տարածքներից անհապաղ դուրս բերի զինված ուժերը, դադարեցնի Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի միջազգայնորեն ճանաչված տարածքներում գործող անօրեն ռազմական միավորումների և զինված խմբավորումների ռազմական աջակցությունը, այդ թվում դադարեցնի Վրաստանի օկուպացված շրջաններում ապակայունացման նպատակով ընթացող գործողությունները»,- նշված է արտաքին գործերի նախարարության տեղեկությունում:

Նրանց տեղեկությամբ, բանաձևը կոչ է անում ԱՄՆ-ի կառավարությանը և եվրոպական դաշնակիցներին, ինչպես նաև ՄԱԿ-ի և ԱՄՆ-ի միջազգաիյն գործընկերներին, շարունակել ճնշումը Ռուսաստանի իշխանության վրա, որպեսզի նա կատարի միջազգաիյն պարտականությունները:

«Կոնգրեսականները ողջունում են Ռուսաստանի ապակառուցողական գործողություններին ի պատասխան Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի կառավարությունների միջև ընթացող համագործակցությունը և Ռուսաստանի կողմից ապակայունացում հրահրող գործողությունները հաղթահարելու համար, աջակցում նշված երկրների հնարավորությունների, այդ թվում պաշտպանության և անվտանգության ոլորտներում հզորացմանը: Կոնգրեսականները ԱՄՆ-ի կառավարությանը կոչ են անում աջակցել Եվրոպայի էներգամատակարարման ուղիների դիվերսիֆիկացմանը, այդ թվում հեղուկ բնական գազի ենթակառուցվածքի զարգացման ուղղությամբ: Բանաձևն աջակցում է ԱՄՆ-ի և Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի միջև տնտեսական համագործակցության և երկկողմ առևտրի զարգացմանը: Բանաձևը կոչ է անում ԱՄՆ-ի պետական դեպարտամենտին, որ Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի հետ վարի երկխոսություն, որպեսզի օգնի նրանց՝ ներքին ժողովրդավարական գործընթացներում Ռուսաստանի միջամտության դեմ արդյունավետ պայքարում»,- նշված է արտաքին գործերի նախարարության տեղեկությունում:

Նրանց տեղեկությամբ, բանաձևի հաջորդ փուլում քվեարկելու են ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեին:

Կոմիտետի կողմից բանաձևի հաստատման դեպքում, ԱՄՆ-ի կոնգրեսի լիագումար նիստին կանցկացվի հաջորդ քվեարկությունը: