Ամերիկացի կոնգրեսական Թեդ Փոն ԱՄՆ-ի առևտրական ներկայացուցչին կոչ է անում Վրաստան-ԱՄՆ-ի միջև կնքել ազատ առևտրի պայմանագիր
Ամերիկացի կոնգրեսական Թեդ Փոն ԱՄՆ-ի առևտրական ներկայացուցչին կոչ է անում Վրաստան-ԱՄՆ-ի միջև կնքել ազատ առևտրի պայմանագիր

ԱՄՆ-ի կոնգրեսում Վրաստանի բարեկամների խմբի նախագահ, ԱՄՆ-ի կոնգրեսական Թեդ Փոն (հանրապետական-Թեքսաս) ԱՄՆ-ի և Վրաստանի միջև ազատ առևտրի մասին պայմանագիր կնքելու կոչով, նամակով դիմել է ԱՄՆ-ի առևտրական ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերին:

Նամակի մասին տեղեկություն է տարածում Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը:

«Գրում եմ, որպես Վրաստանի հետ մեր երկկողմ համագործակցության հզոր աջակից, որպեսզի քննարկեք մեր դաշնակից Վրաստանի հետ ազատ առևտրի մասին համաձայնագրի կնքման հարցը»,- նշված է նամակում:

Կոնգրեսական Թեդ Փոյի մեկնաբանմամբ, Ամերիկայի Միացյալ Նահանգների և Վրաստանի միջև առկա բարձր մակարդակի առևտրական երկխոսության շնորհիվ, երկու երկրների ընկերությունների, աշխատողների և սպառողների միջև աճող փոխհամագործակցության հիմք կա, որը տալիս է առևտրական կապերը լիարժեք ներուժով զարգացնելու հնարավորություն:

Վրաստանի արտաքին գերատեսչության տեղեկությամբ, նամակում ընդգծված է, որ Վրաստանի ռազմավարական տեղակայման նշանակությանը, ընդհանուր կապահովի 120 միլիոնանոց սպառողական շուկա և 300 միլիարդ դոլլար քանակությամբ էկոնոմիկայի հասանելիություն: