Վրաստանին աջակցող ակտը Ռուսաստանին ուղարկում է ազդակ, թե ում ենք մենք աջակցում
Վրաստանին աջակցող ակտը Ռուսաստանին ուղարկում է ազդակ, թե ում ենք մենք աջակցում

Վրաստանին աջակցող ակտը պատժամիջոցներ է սահմանում այն մարդկանց, որոնք խախտել են Ռուսաստանի կողմից բռնագրավված Վրաստանի տարածքներում մարդու իրավունքները,- այս մասին հայտարարել է կոնգրեսական Թեդ Փոն՝ ԱՄՆ-ի կոնգրեսի կողմից ընդունված Վրաստանին աջակցող ակտի մասին խոսելիս:

Նրա խոսքով, փաստաթուղթը մեկ անգամ ևս հաստատում է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներն աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը:

«Հպարտ եմ, որ կոնգրեսն ընդունել է Վրաստանին աջակցող բանաձև: Այս ակտը մեկ անգամ ևս հաստատում է Վրաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունը, ակնհայտ դարձնում ողջ աշխարհի համար, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներն աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը և Ռուսաստանը պետք է լքի երկու տարածք, որոնք անօրեն կերպով բռնագրավել է»,- հայտարարել է Թեդ Փոն: