ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման կենտրոնը թույլ է տվել Covid-19 պատվաստանյութի երրորդ դոզան՝ որոշակի խմբերի համար

11:05, 24.09.2021

Այսօրվանից միլիոնավոր ամերիկացիներ կկարողանան ստանալ Covid-19 պատվաստանյութի երրորդ դոզան:

Համապատասխան թույլտվությունը տրվել է ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի կողմից:

Փորձագետների հանձնարարականի համաձայն, «ուժեղացված» դոզան խորհուրդ է տրվում 65 տարեկանից բարձր մարդկանց, ինչպես նաև 50-64 տարեկան մարդկանց համար, ովքեր ունեն ծանր քրոնիկ հիվանդություններ:

«Pfizer»-ի լրացուցիչ դոզան թույլատրվելու է երկրորդ դեղաչափից վեց ամիս անց:

Բացի այդ, ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման կենտրոնի փորձագիտական ​​խումբը չի աջակցել «Pfizer»-ի երրորդ դեղաչափի հանձնարարականին՝ պատվաստելու բժշկական ոլորտում կամ այլ ռիսկային մասնագիտությունների 18-ից 49 տարեկան քաղաքացիներին, սակայն Հիվանդությունների վերահսկման կենտրոնների տնօրենը չի համաձայնել փորձագիտական ​​խմբի որոշմանը և ամեն դեպքում հանձնարարական է տվել:

Նմանատիպ