ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման կենտրոն. Չպատվաստված մարդկանց շրջանում կորոնավիրուսից մահացության հավանականությունը 11 անգամ ավելի շատ է

12:36, 11.09.2021

Ըստ ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի (CDC), նրանց ուսումնասիրությունը պարզել է, որ չպատվաստված մարդկանց դեպքում կորոնավիրուսից մահացության հավանականությունը 11 անգամ ավելի շատ է, քան լիովին պատվաստված անձան դեպքում:

Ուսումնասիրությունը, որը ներառում էր ավելի քան 600 000 մարդ 13 նահանգներից, պարզեց, որ չպատվաստված մարդկանց հոսպիտալացման թիվը տասն անգամ ավելի է, ինչը, ըստ կենտրոնի, ընդգծում է, որ կորոնավիրուսային պատվաստումները պաշտպանում են մարդկանց մահից և հոսպիտալացումից:

«Մեր հետազոտությունների արդյունքում պարզվեց, որ պատվաստանյութերն աշխատում են: Մենք անելու ենք հնարավորը՝ ամբողջ երկրում պատվաստումների մակարդակը բարձրացնելու համար, տեղական համայնքների հետ համագործակցությամբ, պատվաստանյութերի նկատմամբ վստահության հետագա աճի և որոշումներ կայացնելու համար տեղեկատվություն տրամադրելու մարդկանց: Պատվաստումները կպաշտպանեն մեր երեխաներին և թույլ կտան նրանց ապահով մնալ դպրոցներում», – ասում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի տնօրեն Ռոշել Վալենսկին:

Նմանատիպ