ԱՄՆ-ը սկսել է Սիրիայից ռազմական տեխնիկան դուրս բերելու գործընթացը
ԱՄՆ-ը սկսել է Սիրիայից ռազմական տեխնիկան դուրս բերելու գործընթացը

Ամերիկայի Միացյալ Նահանգներն սկսել է Սիրիայից ռազմական տեխնիկան դուրս բերելու գործընթացը: Ամերիկյան ռազմական հագեցվածության առաջին մասն արդեն լքել է Սիրիան: Անվտանգության նկատառումներից ելնելով, չի հանրայնացվում, թե ինչ տեխնիկայի մասին է խոսքը և ինչ ճանապարհով է այն դուրս բերվել:

Ընթացիկ տարվա սկզբին Պենտագոնում հայտարարել են, որ գործողության անվտանգության պատճառով, ամերիկյան զորքերի տեղաշարժման և դուրս բերման գրաֆիկը չի հանրայնացվում: