ԱՄՆ-ը Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կսահմանի առաջիկա 30 օրում

ԱՄՆ-ը մտադիր է հերթական հակառուսական պատժամիջոցները սահմանել 30 օրվա ընթացքում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Ստիվեն Մնուչինը։

«Դուք կարող եք սպասել, որ պատժամիջոցները կհաջորդեն առաջիկա 30 օրերի ընթացքում։ Մենք կատարում ենք բոլոր գոյություն ունեցողներն ու սահմանում նորերը»,-Մնուչինի խոսքերն է մեջբերում Bloomberg գործակալությունը։

Ավելի վաղ նախարարը հաստատել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ողջունել է ԱՄՆ ՖՆ որոշումը՝ առաջիկայում «կրեմլյան զեկույցի» ցուցակում ներառված անձանց նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ։

Հունվարի վերջին հրապարակված ցուցակը պարունակում է 210 անուն։ Ցուցակում ընդգրկվածներից 114-ը պաշտոնյաներ են, 96-ը՝ օլիգարխներ։