Ամիրան Գամղրելիձեն կորոնավիրուսով վարակված պացինտներին, ովքեր բուժվում են տանը կոչ է անում ընդունել մեծ քանակությամբ հեղուկ և շարժվել
Ամիրան Գամղրելիձեն կորոնավիրուսով վարակված պացինտներին, ովքեր բուժվում են տանը կոչ է անում ընդունել մեծ քանակությամբ հեղուկ և շարժվել: Այս մասին հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն հայտարարել է համակարգող խորհրդի նիստից հետո:
Նրա խոսքով, վարակվածները, որոնք գտնվում են տանը, ասիմպտոմատիկ են, և նրանք սովորաբար ապաքինվում են 12 օրվա ընթացքում:
«Նրանք, ովքեր մնում են տանը, թեթև հիվանդներ են: Նրանց համար անհրաժեշտ է ավելի շատ հեղուկի ընդունում, ավելի շատ շարժում: Բացի այդ, պահանջվում է ջերմության վերահսկում, և եթե այն գերազանցում է 38 աստիճանը, պետք է խմեն ջերմությունը իջեցնող դեղորայք: Մի սպասեք, որ ձեզ ինչ որ մեկը զանգի: Յուրաքանչյուր մարդ և ընտանիք պետք է ունենան ընտանեկան բժիշկ, նախընտրելի է հիվանդն ինքը զանգի իր բժշկին: Տանը հիվանդի առողջության կառավարումը ընտանեկան բժշկի իրավասությունն է, ինչը դժվար չէ, քանի որ այդ մարդկանց մեծ մասը, 99%-ը, ապաքինվում են 12 օրում», – հայտարարել է Գամղրելիձեն: