Ամիրան Գամղրելիձեն հայտարարում է, որ Վրաստանում համավարակաբանական իրավիճակը ենթակա է ուշադրության, սակայն խուճապի հիմք չկա
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար, Ամիրան Գամղրելիձեի հայտարարությամբ, Վրաստանում համավարակաբանական իրավիճակը ենթակա է ուշադրության, սակայն խուճապի հիմք չկա:
Ամիրան Գամղրելիձեի խոսքով, իրավիճակը լիովին վերահսկվում է:
Նրա հայտարարությամբ, առանձնահատուկ ուշադրության կենտրոնում Գաչիանիի բնակավայրն է և Լիլոյի տոնավաճառի կլաստերը:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 14 նոր դեպք: