Ամիրան Գամղրելիձեն հայտարարում է, որ համավարակի տեսանկյունից վերջին շաբաթվա ընթացքում երկրում իրավիճակը կայուն է, սակայն հետևելի
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն, Ամիրան Գամղրելիձեն հայտարարում է, որ համավարակի տեսանկյունից վերջին շաբաթվա ընթացքում երկրում իրավիճակը կայուն է, սակայն հետևելի:
Նրա խոսքով, այսօր արձանագրված նոր դեպքերի համեմատաբար ցածր քանակը, թեստավորումների քանակի նվազեցման արդյունքն է, քանի որ հանգստյան օրերին կլինիկաներ դիմելու հաճախականությունը շատ ցածր է:
«Վերջին շաբաթվա ընթացքում համավարակային իրավիճակը որոշակիորեն կայունացել է: Միջինում արվում է 17-19 հազար թեստ և նոր դեպքերի քանակը իջել է 3 հազարի, այսօր այն 1 731 էր, ինչը պայմանավորված է թեստերի թվի կրճատմամբ, որը մենք միշտ ունենում ենք շաբաթ և կիրակի օրերին, քանի որ բուժհաստատություններ դիմելու քանակը պակաս է: Ընդհանուր առմամբ կատարվել է 9 812 թեստ: Չնայած կայունացման տարրերը հայտնվեցին այդ սահմանափակումների և երկարացված թեստավորումների ֆոնին, դա մեզ հանգստնալու առիթ չի տալիս, քանի որ 2-ից 3 հազար նոր դեպքերը դեռ շատ նկատելի են և որևէ թուլացման հիմք չեն տալիս», – հայտարարել է Գամղրելիձեն: