Ամիրան Գամղրելիձե. Վրաստանում առաջիկա 3-4 շաբաթները կլինեն շատ բարդ
Ամիրան Գամղրելիձե. Վրաստանում առաջիկա 3-4 շաբաթները կլինեն շատ բարդ

Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն հայտարարում է, որ երկրում նոր կորոնավիրուսի տարածումը դեռևս իր գագաթնակետին չի հասել:

Ինչպես հայտարարում է Ամիրան Գամղրելիձեն, առաջիկա 3-4 շաբաթները կլինեն շատ բարդ:

«Աճը շատ դանդաղ է, դեռևս գագաթնակետին չենք հասել: Մեր ներքին տարածման դեպքերն սկսվեցին մարտի 22-23-ից, ուստի որպես կանոն, հետագա 7-8 շաբաթները, երբ սկսվում է ներքին տարածում, բարդ է: Ուստի պետք է շատ զգուշությամբ վերաբերենք առաջիկա 3-4 շաբաթներին: Եթե ցանկանում ենք նվազագույն վնաս կրել այդ ընթացքում, առավելագույնս պետք է հետևենք հանձնարարականներին, որոնք տալիս է Հիվանդությունների ազգային կենտրոնը և պետությունը»,- Վրաստանի Առաջին ալիքի հայտնել է Ամիրան Գամղրելիձեն:

Հարցին, կնվազեն թե ոչ դեպքերը երեք շաբաթ հետո, Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավարը նշել է, որ բարդ է դա կանխատեսել: