Ամիրան Գամղրելիձե. Քոբուլեթիում կորոնավիրուսի հարցով խուճապի հիմքեր չկան, գործընթացը շուտով կավարտվի
Քոբուլեթիում կորոնավիրուսի հարցով խուճապի հիմքեր չկան, գործընթացը շուտով կավարտվի,- այս մասին հայտարարել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն՝ Վրաստանի Առաջին ալիքի հետ զրույցում:
Նրա խոսքով, արդեն հետազոտվել է վարակակիր անձի հետ շփում ունեցած 91 անձ և ընթանում է խորը համաճարակային հետազոտություն:
«Քոբուլեթիում խուճապի հիմքեր չկան: Դեպքը հաստատվել է սրճարաններից մեկում, որտեղ ժողովուրդը հավաքված էր բաց տարածքում: Երեք վարակակիրներն էլ Քոբուլեթի էին մեկնել Թբիլիսիից՝ աշխատելու: Այդ սրճարանում խստացված են կանոնակարգերը, իրականացվում են խորը համաճարակային միջոցառումներ: Հետազոտվել է մոտ 91 անձ: Կարծում ենք, Քոբուլեթիում այս գործընթացը շուտով կավարտվի, այսպիսով, ամռան սեզոնին վտանգ չի սպառնում»,- հայտարարել է Գամղրելիձեն: