Ամիրան Գամղրելիձե -, Գրանցվել է, այսպես կոչված, նոր կորոնավիրուսի երրորդական փոխանցման դեպք, ինչը նշանակում է, որ մենք ունենք երկրի ներսում վարակի փոխանցում
Հիվանդությունների Վերահսկման Ազգային Կենտրոնի ղեկավար՝ Ամիրան Գամղրելիձեի տեղեկատվությամբ, գրանցվել է, այսպես կոչված, նոր կորոնավիրուսի երրորդական փոխանցման դեպք, որը տեղի է ունեցել շփման հետևանքով:
Այս մասին այսօրվա ճեպազրույցում հայտարարել է Ամիրան Գամղրելիձեն:
Ինչպես նա նշել է, ներկայումս Վրաստանում գրանցված է նոր կորոնավիրուսի 30 հաստատված դեպք:
«Այսօր 30 դեպք է: Այս նոր դեպքերը կապված են Իտալիայում տեղի ունեցած պատմության հետ: 30 դեպքերից երկուսը՝ կապված են Իրան մեկնելու հետ, իսկ մյուս դեպքերը՝ ուղղակիորեն կամ անուղղակիորեն կապված են Իտալիայի հետ, որից 12-ուղևորության արդյունք են, իսկ 10-ը՝ շփման: Հիմա մենք ունենք այսպես կոչված երրորդական փոխանցման դեպք, այսինքն՝ շփումից: Երբ ունենք երրորդական կամ չորորդական փոխանցում, նշանակում է, որ մենք ունենք երկրի ներսում վարակի դեպքեր: Ներկայումս կարանտինում գտնվում են 314 մարդ, իսկ ինքնամեկուսացված են են 1100 մարդ, և ես բոլորին կոչ եմ անում պահպանել երկրի սահմանած կանոնները», – ասաց Ամիրան Գամղրելիձեն: