Ամիրան Գամղրելիձե. Դիմորդները կորոնավիրուսի ախտորոշման «PCR» թեստավորումը կանցնեն անվճար
Ամիրան Գամղրելիձե. Դիմորդները կորոնավիրուսի ախտորոշման «PCR» թեստավորումը կանցնեն անվճար

Հիվանդությունների վերահսկման կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեի հայտարարությամբ, դիմորդները կանցնեն անվճար «PCR» թեստավորում:

Ինչպես մեկնաբանել է Ամիրան Գամղրելիձեն, եթե մինչև քննությունը դիմորդն ունի ախտանշաններ, նա պետք է դիմի ընտանիքի բժիշկին և նրա խորհրդով դիմորդը կհետազոտվի:

«Ինչպես գիտեք, կորոնավիրուսի ախտորոշումը ախտանշանների վերջնական հաստատված միջազգային սահմանումներից և այդ թվում, մեզ մոտ ընդունված սահմանումներից բացի, համարվում է միայն այն ժամանակ, եթե այն հաստատվում է լաբորատոր ճանապահով, որը մենք անվանում ենք «PCR» տեխնոլոգիա: Այսինքն, եթե հաստատվում է կորոնավիրուս, դիմորդը չի կարող մասնակցել քննությանը: Ուստի, եթե մինչև քննությունը դիմորդն ունի ախտանշաններ, նա պետք է դիմի ընտանիքի բժիշկին և նրա խորհրդով դիմորդը կհետազոտվի»,- հայտարարել է Ամիրան Գամղրելիձեն: