Ամիրան Գամղրելիձե. Բոլորին խնդրում ենք հնարավորինս համեստ անցկացնել ապրիլ ամիսը, որպեսզի Զատկի տոնը հանգիստ դիմավորենք և սահմանափակող միջոցների կիրառում անհրաժեշտ չլինի
Ամիրան Գամղրելիձե. Բոլորին խնդրում ենք հնարավորինս համեստ անցկացնել ապրիլ ամիսը, որպեսզի Զատկի տոնը հանգիստ դիմավորենք և սահմանափակող միջոցների կիրառում անհրաժեշտ չլինի

Բոլորին խնդրում ենք հնարավորինս համեստ անցկացնել ապրիլ ամիսը, հնարավորինս հետևել հանձնարարականներին, որպեսզի Զատկի տոնը հանգիստ դիմավորենք, – ասաց Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն:

Ըստ նրա, եթե երկրում համաճարակային իրավիճակը վատթարանա, գուցե անհրաժեշտ լինի զատկական զսպող տարբեր միջոցներ կիրառել:

Դրանից խուսափելու համար Գամղրելիձեն մեկ անգամ ևս կոչ է անում բնակչությանը հետևել անհրաժեշտ հանձնարարականներին:

«Եթե լինի այնպիսի համաճարակային իրավիճակ, ինչպիսին այսօր երկրում է (իհարկե, օրական 400, 500, 600 դեպքը լավ չէ, բայց իրավիճակը կառավարելի է) և էապես չավելանա, եթե դեպքերը պահենք այս շրջանակներում , ապա երկրին նախաատոնական սահմանափակումներ անհրաժեշտ չեն լինի: Բայց այսօրվա մեր կլաստերները, եթե դրանք բազմապատկվեն և կորոնավիրուսի դեպքերի ներքին տարածում լինի, ապա, իհարկե, երկիրը պետք է կիրառի զսպող զանազան միջոցներ, որոնք կրկնակի ճնշող են, հատկապես նախազատկական կամ հետազատկական ժամանակահատվածում: Ուստի մենք բոլորին կոչ ենք անում հետևել պարզ հանձնարարականներին», – ասաց Ամիրան Գամղրելիձեն: