Ամերիկյան մամուլի լրատվությամբ, Մայք Պոմպեոն Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ ունեցել է գաղտնի հանդիպում
Կենտրոնական հետաքննչական վարչության տնօրեն, Մայք Պոմպեոն գտնվում էր Փհենյանում, Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հետ գաղտնի հանդիպմանը: BBC-ի տվյալներով այս մասին լրատվությունը տարածում է ամերիկայան մամուլը:
Հանդիպումը ծառայում էր Դոնալդ Թրամփի և Կիմ Չեն Ինի ապագա հանդիպումը կազմակերպելուն: Լրատվությունն այս մասին «Վաշինգտոն Փոստին» և «Ռոյտերին» փոխանցել է անհայտ ամերիկացի քաղաքական գործիչը:
Մինչ այդ Դոնալդ թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը բարձր կարգի բանակցություններ է վարում Հյուսիսային Կորեայի հետ:
«Մենք արդեն ունենք բարձրաստիճան բանակցություններ»,-ասել է Թրամփը և հավելել, որ այս պահին Կիմ Չեն Ինի հետ հանդիպման վայրի կապակցությամբ, քննարկվում է հնարավոր հինգ տարբերակ:
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը հայտարարել է նաև, որ աջակցում է Հարավային և Հյուսիսային Կորեաների միջև խաղաղ բանակցություններին, որը կարող է ձևականորեն ավարտել 1950-1953 թթ.. Կորեայի պատերազմը:
Հեղինակ -
Edgar Barsegyan