Ամենաարժեքավորը, ինչ արել եմ բարեգործության տեսանկյունից, կարծում եմ քաղաքականությանը իմ մասնակցությունն է, քանի որ այդ որոշումը, այն իշխանությունների պայմաններում, ոչ թե անցնում էր սեփականության, այլ իմ և իմ ընտանիքի անդամների կյանքի ռիսկով. Բիձինա Իվանիշվիլի

23:31, 11.01.2021

Ամենաարժեքավորը, ինչ արել եմ բարեգործության տեսանկյունից, կարծում եմ քաղաքականությանը իմ մասնակցությունն է, քանի որ այդ որոշումը, այն իշխանությունների պայմաններում, ոչ թե անցնում էր սեփականության, այլ իմ և իմ ընտանիքի անդամների կյանքի ռիսկով,- այս մասին «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահ, Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է entrepreneur պարբերականին տված հարցազրույցում:

Հարցին, որը կապված էր անձնական ունեցվածքը բարեգործական նպատակներով օգտագործելու աննախադեպ որոշմանը, որի համաձայն, գույքի ոչ պակաս քան 90 տոկոսը կօգտագործվի բարեգործական և հասարակական նպատակների համար, որի մասշտաբները, ըստ լրագրողի, աշխարհին իրականում հայտնի չեն, Բիձինա Իվանիշվիլին պատասխանում է, որ ինքը երբեք չի հավասարվել այլ բարեգործին:

Բիձինա Իվանիշվիլին գտնում է, որ ավելի մեծ երջանկություն չկա, քան այն ժամանակ, երբ դու ունես հնարավորություն, նյութական կամ ոչ նյութական կապիտալը, որը ձեռք է բերվել մասնավոր (անձնական) ջանքերով, լինի դա դրամական ռեսուրս, թե հասարակության վստահություն և բարի կամք, օգտագործել այն ընդհանուր, հասարակական նպատակների համար:

Նմանատիպ