Ամեն բան պետք է անենք, որպեսզի պահպանենք ուղղափառությունը,- այս մասին հայտարարել է Համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարք Իլիա Երկրորդը՝ Սամեբայի տարաճում քարոզի ժամանակ:
Իլիա Երկրորդը համայան Վրաստանին շնորհավորել է ուղղափառության տոնի առթիվ:
Պատրիարքը քարոզել է ուղղափառության էության մասին:
«Շնորհավոր այս տոնը՝ ուղղափառությունը: Սա այսօր հրատապ հարց է – ուղղափառությունը: Մենք ամեն բան պետք է անենք, որպեսզի պահպանենք ուղղափառությունը: Սա ուղղափառ ձևով Աստծուն փառաբանելու միջոց է և մենք փառաբանում ենք Աստծուն»,- հայտարարել է Վրաստանի պատրիարքը: