Վրաստանի աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարար Էկատերինե Տիկարաձեի հայտարարությամբ, Աջարիայում և Գուրիայում վարակի լայնամասշտաբ տարածումն կանխելու նպատակով, իրականացվելու են կանխարգելիչ միջոցառումներ:
Նրա խոսքով, ծովում հանգստացող քաղաքացիների համար մատչելի կլինեն որոշակի թեստավորման հնարավորություններ, և դրա համար կստեղծվեն համապատասխան պայմաններ:
«Համավարակային իրավիճակը ուշագրավ է այն առումով, որ այսօր մենք ունենք զարգացած ներքին զբոսաշրջություն: Հետևաբար, մեր բնակչության հոսքը ծովափում է: Սա կարևոր է, որպեսզի վարակը չտարածվի և Աջարիան և Գուրիան չեն ընդգրկվեն այն ցուցակում, որտեղ մենք ստիպված կլինենք ամբողջությամբ փակել տարածաշրջանը»,- ասել է Էկատերինե Տիկարաձեն: