Աջարիայում և ևս տասը քաղաքներում այսօրվանից մինչև նոյեմբերի 25-ը ուսումը կշարունակվի հեռավար ռեժիմում
Աջարիայում և ևս տասը քաղաքներում այսօրվանից մինչև նոյեմբերի 25-ը ուսումը կշարունակվի հեռավար ռեժիմում

Այսօրվանից մինչև նոյեմբերի 25-ը, Աջարիայում և ևս տասը քաղաքներում ուսումը կշարունակվի հեռավար ռեժիմում:

Ինչպես հայտարարել է Վրաստանի կրթության փոխնախարար Էկատերինե Դգեբուաձեն, առաջինից տասներկուերրորդ դասարանի աշակերտները ամբողջությամբ կանցնեն ուսուցման հեռավար ռեժիմի, ինչպես հանրային, այնպես էլ մասնավոր դպրոցներում:

«ՈՒսումնական գործընթացի վերսկսման ժամանակացույցը փոխվում է: Նոյեմբերի 4-ից մինչև 25-ը Աջարիայում և մեծ քաղաքներում, ինչպիսիք են՝ Թբիլիսին, Քութաիսին, Ռուսթավին, ուսուցման գործընթացը կանցնի հեռավար ձևաչափի: Բացի այդ, հեռավար ուսուցման ռեժիմի կանցնեն՝ Թելավիի, Զուգդիդիի, Զեստափոնիի, Գորիի, Փոթիի, Մառնեուլիի և Գարդաբանիի դպրոցները: Համակարգող խորհրդի որոշմամբ, հեռավար ուսուցմանը անցնելու մի ուղղությունը դպրոցներում տեղակայված ընտրատեղամասերն էին, իսկ մյուսը` մեծ քաղաքներում շարժունակության կանխումը: Ուստի առաջինից տասներկուերրորդ դասարանները, իմ թվարկած բոլոր քաղաքներում, ամբողջությամբ կանցնեն ուսուցման հեռավար ռեժիմի, ինչպես պետական, այնպես էլ մասնավոր դպրոցներում»,- հայտարարել է Դգեբուաձեն: