Դպրոցների փակումը Վրաստանում առանց կրթություն է թողնում ավելի քան 50 000 երեխայի. ՄԱԿ-ի երեխաների հիմնադրամ
Դպրոցների փակումը Վրաստանում առանց կրթություն է թողնում ավելի քան 50 000 երեխայի. ՄԱԿ-ի երեխաների հիմնադրամ

ՄԱԿ-ի երեխաների հիմնադրամը ողջունում է կառավարության ծրագիրը, Վրաստանի քաղաքներում և գյուղերում դպրոցները փուլ առ փուլ բացելու վերաբերյալ: Երկրում «կովիդ 19»-ի համավարակի կապակցությամբ սահմանափակումները վերացնելիս, պետք է առաջնային լինի դպրոցների և նախադպրոցական հաստատությունների անվտանգ բացումը:

ՅՈՒՆԻՍԵՖ-ը նշում է, որ դպրոցների փակումը բացասական ազդեցություն է ունեցել աշխարհում երեխաների վրա: Վատթարացել է երեխայի գրելու, կարդալու հմտությունները, մաթեմատիկայի հիմնական գիտելիքները և 21-րդ դարի անհրաժեշտ իրավասությունները:

«Նրանց առողջությունը, զարգացումը, անվտանգությունն ու բարեկեցությունը վտանգված են: Առավել խոցելի խմբի երեխաները` սահմանափակ կարողություններ ունեցող երեխաները, աղքատ ընտանիքներում ապրող երեխաները,  ուշադրությունից զուրկ մնալու վտանգի տակ են: Առանց հասակակիցների հետ ամենօրյա շփման, ֆիզիկական ակտիվության մնացած երեխաների առողջությունը վատթարանում է, երեխաների մոտ հոգեկան խանգարումների նշաններն աճում են: Առանց դպրոցի կողմից հաճախ տրամադրվող ինստիտուցիոնալ անվտանգության մեխանիզմի, նրանք ավելի խոցելի են բռնության, երեխաների ամուսնության և երեխաների աշխատանքի սպառնալիքների նկատմամբ: Այդ պատճառով դպրոցները փակելը պետք է ծայրահեղ միջոց լինի, հաշվի առնելով մնացած բոլոր այլընտրանքները: Եթե երեխաները ստիպված լինեն մեկ տարի ևս ապրել առանց դպրոցի, դա կանդրադառնա ամբողջ սերունդների վրա», – ասվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայտարարության մեջ:

Փաստաթղթում ասվում է նաև, որ դպրոցի բացել փակելու վերաբերյալ որոշումներ կայացնելու հիմնական որոշիչը, պետք է լինի տեղական մակարդակով վարակի փոխանցման ռիսկի գնահատելը: Պետք է լինեն տարբեր ռազմավարություններ և այն դպրոցները, որոնք բավարարում են «կովիդ 19»-ի անվտանգության կանոններին և հետևում են համապատասխան կանոնակարգերին, պետք է բացվեն:

«Այնտեղ, որտեղ կա վարակի հանրային փոխանցման բարձր տեմպ, որտեղ առողջապահական համակարգերը ծայրահեղ ճնշման տակ են, և դպրոցների փակումը անխուսափելի է, պետք է ձեռնարկվեն պատասխան պաշտպանական միջոցառումներ: Սա նշանակում է ապահովել, որ բռնության վտանգի տակ գտնվող երեխաները, դպրոցական սննդի հույս ունեցող երեխաները, որոնց ծնողները աշխատում են որպես առաջնագծի աշխատողներ, կարողանան ուսումը շարունակել դասարաններում:

Վրաստանի մի քանի մեծ քաղաքներում «կովիդ 19»-ի պատճառով դպրոցները դեռ փակ, որը նրանց ստիպում է կախված լինել հեռավար ուսուցումից: Այժմ, երբ թվային ուսուցումը դարձել է կրթություն ստանալու հիմնական միջոց, ինտերնետի անհավասար հասանելիությունն էլ ավելի է սրում առկա անհավասարությունները: Դպրոցների փակումը Վրաստանում ավելի քան 50 000 երեխայի թողնում է առանց կրթություն: Շատ կարևոր է լրացուցիչ դասեր տրամադրել այն երեխաներին, ովքեր հնարավորություն չեն ունեցել հեռակա ուսուցմամբ զբաղվել, որպեսզի նրանք հետ չմնան ուսումնական ծրագրից»,- ասված է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայտարարության մեջ:

ՄԱԿ-ի երեխաների հիմնադրամը կոչ է անում նաև, որ ուսուցիչներն առաջնային ընդունեն կորոնավիրուսի դեմ  պատվաստումը, հենց դա կընդունեն բուժաշխատողներն ու բարձր ռիսկային խմբերի մարդիկ: Դա կօգնի ուսուցիչներին պաշտպանվել վարակից: Դա թույլ կտա դասավանդել դասասենյակներում և բաց պահել դպրոցները: