Հեռավար ուսուցման առցանց հայտերի լրացում-գրանցման չեղարկումը հնարավոր կլինի ամեն չորեքշաբթի օրը
Կրթության փոխնախարար, Էկատերինե Դգեբուաձեն հայտարարում է, որ հեռավար ուսուցում ցանկացողների գրանցումը բացվել է երեք մեծ քաղաքներում ՝ Թբիլիսիում, Քութայիսիում և Ռուսթավիում: Դգեբուաձեի խոսքով, ցանկության դեպքում ծնողը կարող է երեխային գրանցել առցանց online.emis.ge կայքում, կամ գնալ դպրոց ու դիմել դպրոցի ղեկավարությանը:
Կրթության նախարարությունում ասում են, որ առցանց կրթությանը դիմումի լրացում-չեղարկումը հնարավոր կլինի ամեն չորեքշաբթի, ժամը 00:00-ից 23:59-ը: Այս պահին կայքում կլինի գրանցման բաց դաշտ:
«Կարևոր է նշել, որ հեռավար ուսուցման համար գրանցումը բաց է նաև այլ քաղաքների համար: Ծնողները հնարավորություն կունենան յուրաքանչյուր չորեքշաբթի գրանցել իրենց երեխաներին կամ հրաժարվել գրանցվելուց, և աշակերտը ուսումնական գործընթացը կշարունակի դասասենյակում», – ասել է Էկատերինե Դգեբուաձեն:
Ուսուցման հեռավար ձևաչափի ընտրության հնարավորություն է տրվում՝ Զուգդիդիի, Թելավիի, Զեստափոնիի, Գարդաբանիի, Փոթիի, Մառնեուլիի, Բաթումիի, Քոբուլեթիի և Գորիի հանրային դպրոցների աշակերտներին, որտեղ ուսումնական գործընթացը դասասենյակներում վերսկսվել էր փետրվարի 1-ից: Այսօրվանից այդ հնարավորությունը տրվում է նաև՝ Թբիլիսիի, Ռուսթավիի և Քութայիսիի հանրային դպրոցների աշակերտներին: