Աջարիայի կառավարության տան մոտ ընթանում է ընդդիմության բողոքի ցույց
Աջարիայի կառավարության տան մոտ ընթանում է ընդդիմության բողոքի ցույց

Բաթումիում5 Աջարիայի կառավարության տան մոտ ընթանում է ընդդիմության բողոքի ցույց:

Ընդդիմության ներկայացուցիչները պնդում են, որ բողոքի ցույցերը կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ չեն բավարարվի հիմնական պահանջները. Խորհրդարանի և Աջարիայի գերագույն խորհրդի արտահերթ ընտրություններ, ինչպես նաև ԿԸՀ-ի վարչակազմի փոփոխություն:

«Դուք տեսնում եք, որ կառավարության տան դիմաց բողոքի ակցիան ընթանում է 24 ժամյա ռեժիմում: Այն կշարունակվի մինչև չեն կատարվի հիմնական, բոլորին հայտնի պահանջները, ընտրողներին պետք է տրվի ազատ ընտրություն հնարավորություն»,- հայտարարել է «Ազգային շարժման» ներկայացուցիչ, Գիա Աբուլաձեն:

Միևնույն ժամանակ, «Լելո» կուսակցության ներկայացուցիչ, Իրակլի Կուպրաձեի հայտարարությամբ, ցույցը անց է կացվում կանոնակարգերին համապատասխան:

«Բողոքի ցույցը ընթանում է հանգիստ, տեսնում եք պաշտպանված են բոլոր կանոնակարգերը: Այսօր դուք չեք կարողանա ցուցարարի տեսնել առանց շնչադիմակի: Ամեն ինչ կշարունակվի սահմանադրական շրջանակներում, մինչև հիմնական պահանջները կատարվեն»,- նշել է «Լելոյի» ներկայացուցիչ Իրակլի Կուպրաձեն:

Ընդդիմության ներկայացուցիչները նշում են, որ նրանք վաղը կառավարության տան մոտ մտադիր են բացել բացօդյա սրճարան, ինչպես նաև կրպակներ, որտեղ որոշ ապրանքներ կվաճառվեն: Բացի այդ, ըստ նրանց, ստեղծվելու է այսպես կոչված ժողովրդական քաղաքապետարան, որտեղ ընդունելու են քաղաքացիների և քննարկվելու են խնդիրները:

Ընդդիմության ներկայացուցիչները Աջարիայի Կառավարության տան դիմաց ցույցը անում են նոյեմբերի 8-ից, տեղում բացված են վրաններ, որտեղ գիշերում է մի քանի ցուցարար: