ԱԻ կառավարման ծառայությունը ՆԳՆ-ի կազմ վերադարձնելու հարցն այսօր կքննարկեն խորհրդարանում

Խորհրդարանի պաշտպանության և անվտանգության կոմիտեն այսօր քննարկելու է «Քաղաքացիական անվտանգության մասին» Վրաստանի օրենքում մտցվելիք փոփոխության շուրջ: Մասնավորապես, ներքին գործերի նախարարությունն ունի նախաձեռնություն, արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը կրկին վերադառնա ՆԳՆ-ի կազմ:

Ինչպես հայտարարում է ներքին գործերի նախարարության տեղակալ Նաթիա Մեզվրիշվիլին, սա նախատեսվել է կառավարության հայեցակարգի շրջանակներում: Նրա խոսքով, նշված նախաձեռնությունը բյուջեում որևէ փոփոխություն չի առաջացնի:

Ինչպես մեկնաբանում է Նաթիա Մեզվրիշվիլին, ներքին գործերի նախարարությունն ունի հատուկ տեխնիկական բազա, որից օգտվելու է նաև արտակարգ իրավիճակների ծառայությունը: