ԱՀԿ. Անգամ Եվրոպայում աճող համաճարակի պայմաններում, դպրոցներում ուսումնական գործընթացը չպետք է ընդհատվի
ԱՀԿ. Անգամ Եվրոպայում աճող համաճարակի պայմաններում, դպրոցներում ուսումնական գործընթացը չպետք է ընդհատվի

Անգամ Եվրոպայում աճող համաճարակի պայմաններում, դպրոցներում ուսումնական գործընթացը չպետք է ընդհատվի: Այս հայտարարությունն արել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական բյուրոյի ղեկավար Հանս Կլուգեն:

Նրա խոսքով, այժմ Եվրոպայում կորոնավիրուսի պայթյուն է, և մայրցամաքին ծանր օրեր են սպասվում:

«Մենք պայթյուն ենք տեսնում: Պարզապես մի քանի օրն էլ բավական էր Եվրոպայում կորոնավիրուսի դեպքերի թիվը միլիոնով ավելանալու համար», – հայտարարել է Կլուգը:

Այնուամենայնիվ, ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցչի, դպրոցների փակումը անհրաժեշտ չէ, քանի որ կրթական հաստատություններում վիրուսի տարածման մասին ապացույցներ չկան:

«Մենք պետք է շարունակենք ուսումնական գործընթացը մինչ վերջին պահը, քանի որ չենք կարող թույլ տալ, որ սերունդը կորչի կորոնավիրուսի պատճառով», – հայտարարել է Հանս Կլուգեն:

Նա նաև կոչ է արել քաղաքացիներին, անպայման օգտագործել շնչադիմակ:

«Շնչադիմակ կրելով և սոցիալական կապերը կրճատելով՝ մենք կարող ենք մինչև փետրվար 266 000 մարդու կյանք փրկել Եվրոպայի տարածաշրջանում», – հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական բյուրոյի ղեկավարը: