Աղմուկ էր Փոթիի 14-րդ ընտրատեղամասի հարակից տարածքում
Աղմուկ էր Փոթիի 14-րդ ընտրատեղամասի հարակից տարածքում

Աղմուկ էր Փոթիի 14-րդ ընտրատեղամասի հարակից տարածքում:

«Ազգային շարժման» քաղաքային նախագահ Դարեջան Ցխվիտարիայի հայտարարությամբ, ընտրատեղամասերում մոբիլիզացված են ագիտատորներ և ընտրություններին գնացված ընտրողներին կոչ անում աջակցել կառավարող կուսակցությանը, որն օրինախախտում է:

Տեղում հավաքված մարդիկ հերքում են ընդդիմության հայտարարությունները և նրանց մեղադրում սադրանքի մեջ: Ընդդիմության մեղադրանքները հերքում է նաև «Վրացական երազանքը» և նշված մեղադրանքը չի մեկնաբանում:

Վրաստանում ընթանում են 10-րդ գումարման խորհրդարանի ընտրությունները: Խորհրդարանական ընտրությունն առաջին անգամ անցկացվում են նոր ընտրական համակարգով: Ընտրողները 10-րդ գումարման խորհրդարանը կընտրեն չորս տարի ժամկետով, խառը համակարգով՝ 120 պատգամավոր կընտրվի համամասնական, իսկ 30-ը՝ մեծամասնական համակարգով: 30 մեծամասնական ընտրատարածքից 8-ը մայրաքաղաքում է, 22-ը՝ շրջաններում: