Աֆղանստանում, Բագրամի ավիաբազայում ընթանում են Վրաստանի նախագահական ընտրություններ

12:32, 25.10.2018

Աֆղանստանի Իսլամական Հանրապետության Բագրամի ավիացիոն բազայում ընթանում են Վրաստանի նախագահական ընտրություններ: Ընտրատեղամասը բացվել է Աֆղանստանի ժամանակով առավոտյան ժամը 8-ին:

Վրաց զինծառայողները առավոտից կատարում են իրենց ընտրությունը:

Բագրամի ավիացիոն բազայում գտնվող ընտրական հանձնաժողովի ղեկավարի տեղեկությամբ, ընտրություններն ընթանում են խաղաղ միջավայրում, առանց խախտումների, այս պահի դրությամբ բողոք չի գրվել:

Նմանատիպ