Աֆղանստանի ընտրատեղամասերում Վրաստանի նախագահի ընտրություններն անցել են խաղաղ միջավայրում

08:44, 26.10.2018

Աֆղանստանում «Կայուն աջակցության» առաքելության մասնակից վրաց զինծառայողները Վրաստանի նախագահի ընտրություններում կատարել են իրենց քաղաքացիական պարտքը:

Ընտրական գործընթացն անցել է խաղաղ միջավայրում և ընտրությունները կատարվել են համապատասխան գործընթացների պաշտպանությամբ: Տեղեկությունն այս մասին տարածում է Վրաստանի պաշտպանության նախարարությունը:

Գերատեսչության տեղեկությամբ, Աֆղանստանում իրականացվել է միայն քվե տալու գործընթաց: Արդյունքները հաշվելու են հոկտեմբերի 28-ին:

Նմանատիպ