Ադրբեջանում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 1410 նոր դեպք, ապաքինվել է 799 մարդ
Ադրբեջանում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 1410 նոր դեպք:
Տեղեկությունը տարածում է տեղի մամուլը՝ վկայակոչելով Ադրբեջանի նախարարների կաբինետի օպերատիվ շտաբը:
Ադրբեջանում վերջին 24 ժամում ապաքինվել է 799 մարդ, մահացել՝ 13-ը:
Այսօրվա դրությամբ, Ադրբեջանում արձանագրված է վարակման 63 748 դեպք, այդ թվում ապաքինել է 48 049 անձ, մահացել՝ 824-ը:
Այժմ երկրում կորոնավիրուսի ակտիվ դեպքերի թիվը կազմում է 14 875: