Ադրբեջանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 1849 նոր դեպք
Ադրբեջանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 1849 նոր դեպք, մահացել է 19 մարդ:
Տեղի մամուլի փոխանցմամբ, ապաքինվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 1048-ով:
Համավարակի մեկնարկից մինչ օրս երկրում կորոնավիրուս է ախտորոշվել 73 429 մարդու մոտ, այդ թվում ապաքինվել է 54 049 մարդ, մահացել՝ 946-ը:
Այժմ Ադրբեջանում կա կորոնավիրուսի 18 424 ակտիվ դեպք: