Ադրբեջանում սգո օրվա առնչությամբ, դեկտեմբերի 26-ին Վրաստանում Ադրբեջանի դեսպանատանը կբացվի ցավակցության մատյան

22:34, 25.12.2024
????????????????????????????????????

????????????????????????????????????

Ադրբեջանում հայտարարված սգո օրվա կապակցությամբ դեկտեմբերի 26-ին Վրաստանում Ադրբեջանի դեսպանատանը կբացվի ցավակցությն մատյան։

«Այս տարվա դեկտեմբերի 25-ին Ղազախստանի Ակտաու քաղաքում վթարի է ենթարկվել Ադրբեջանական ավիաուղիներին պատկանող Embraer 190 մարդատար ինքնաթիռը, որը Բաքվից Գրոզնո չվերթ էր իրականացնում, ինչի հետևանքով բազմաթիվ մարդիկ են զոհվել։ Միջադեպի կապակցությամբ Ադրբեջանի նախագահ պարոն Իլհամ Ալիևի համապատասխան հրամանագրի համաձայն՝ դեկտեմբերի 26-ին Ադրբեջանի Հանրապետության տարածքում սուգ է հայտարարվել։

Այդ նպատակով Վրաստանում Ադրբեջանի դեսպանությունում դեկտեմբերի 26-ին (13:00-18:00) և դեկտեմբերի 27-ին (10:00-13:00 և 15:00-18։00-ն) կբացվի ցավակցական մատյան: Միևնույն ժամանակ, նրանք, ովքեր ցանկանում են իրենց ցավակցությունը հայտնել առցանց, խնդրում ենք օգտագործել [email protected]:

Աղոթում ենք սարսափելի աղետի հետևանքով զոհվածների համար, ցավակցում նրանց ընտանիքներին և հարազատներին, իսկ վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում»,- ասված է դեսպանատան հայտարարության մեջ։

Հիշեցնենք՝ այսօր «Ադրբեջանի ավիաուղիներ» ավիաընկերության մարդատար ինքնաթիռը, որը Բաքվից թռչում էր Գրոզնո և փոխել էր ուղղությունը, վթարի է ենթարկվել Ակտաուի օդանավակայանից երեք կիլոմետր հեռավորության վրա։ Ինքնաթիռում եղել է 62 ուղևոր և անձնակազմի հինգ անդամ։

Նմանատիպ