Ադրբեջանում Covid-19-ի տարածումը կանխելու համար գործարկվել են սահմանափակումներ
Այսօրվանից Ադրբեջանում գործարկվել են հատուկ կարանտինային սահմանափակումներ՝ Covid-19-ի տարածումը կանխելու համար: Տեղեկատվությունը տարածում են տեղական լրատվամիջոցները:
Նոր կանոնների համաձայն, կրթական, գիտական, տրանսպորտային, լոգիստիկ, կապի, սոցիալական, ֆինանսական, զբոսաշրջության և այլ հաստատություններում աշխատող մարդկանց 80 տոկոսը պետք է պատվաստվի:
Նաև պահանջ կա, որ պետական մարմինների, հիվանդանոցների և դեղագործական հաստատությունների աշխատակիցները պատվաստվեն պատվաստանյութի առաջին դոզայով:
Նաև 18 տարեկանից բարձր բոլոր մարդկանցից, ովքեր սովորում են բարձրագույն ուսումնական հաստատությունում, այսօրվանից կպահանջվի կովիդ-անձնագիր ներկայացնել: