Ադրբեջանի խորհրդարանի նախագահը Արչիլ Թալակվաձեին շնորհավորում է խորհրդարանի նախագահ ընտրվելու առթիվ
Ադրբեջանի խորհրդարանի նախագահը Արչիլ Թալակվաձեին շնորհավորում է խորհրդարանի նախագահ ընտրվելու առթիվ

Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սահիբա Գափարովան Արչիլ Թալակվաձեին շնորհավորում է Վրաստանի խորհրդարանի նախագահ ընտրվելու առթիվ:

«Սրտանց շնորհավորում եմ ձեզ Վրաստանի խորհրդարանի խոսնակի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ և հաջողություն եմ մաղթում ձեր աշխատանքում», – ասված է շնորհավորական ուղերձում:

Գափարովան նշում է նաև, որ Ադրբեջանի ու Վրաստանի ռազմավարական գործընկերությունը վերջին տարիներին զարգանում է նկատելի տեմպերով:

«Ես ուրախ եմ մեր երկրների միջև քաղաքական, տնտեսական և մշակութային կապերի արագ բարելավմամբ: Հավատում եմ, որ միջխորհրդարանական համագործակցությունը լրացուցիչ խթան կհաղորդի մեր ժողովուրդների կապերն էլ ավելի ամրապնդելու համար»,- իր շնորհավորական նամակում ասում է Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գափարովան:

Տեղեկատվությունը տարածում է Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը: