Ադրբեջանի ՊՆ. Ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից հայ զինծառայողի մահվան մասին տեղեկատվությունը կեղծ է և սադրիչ
Ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից հայ զինծառայողի մահվան մասին տեղեկատվությունը կեղծ է և սադրիչ,- այս մասին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից հայտնել են «Ռեպորտ» գործակալությանը:
Ըստ ՊՆ-ի, իրենց ստորաբաժանումները տեղեկատվության մեջ նշված ուղղությամբ կրակ չեն բացել:
«Վերջին շրջանում հայ պաշտոնյաներն ու ոչ պաշտոնական ներկայացուցսիչներն անհիմն պնդումներ են անում, որ ադրբեջանական զինուժը խախտել է հրադադարը, առաջացրել անտառային հրդեհներ, գողացել անասուններ, տարբեր տեսակի ճնշումներ գործադրել գյուղական բնակչության վրա և այլն», – ասել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:
Հայաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկատվություն է հրապարակել Ադրբեջանի հետ սահմանին զինծառայողի մահվան մասին:
Հայաստանի պաշտպանության նախարարության տվյալներով, 1982 թվականին ծնված կրտսեր սերժանտը գնդակահարվել է ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից: