Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը Հայաստանին մեղադրում է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու մեջ

12:57, 21.08.2021

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը Հայաստանին մեղադրում է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու մեջ:

Ինչպես հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, Բասարգեչար շրջանում տեղակայված հայկական զինված ուժերի մարտիկները դիպուկահար հրացաններից, գնդացիրներից կրակ են բացել Քելբաջար, Թովուզ և Գադաբեյ շրջաններում տեղակայված ադրբեջանական զորամասերի ուղղությամբ:

Բացի այդ, ըստ ՊՆ-ի, հայկական կողմը գնդակոծել է Ադրբեջանի դիրքերը Շուշա քաղաքի մերձակայքում, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուսական զորքերը:

Նախարարության տվյալներով, ադրբեջանական կողմից զոհեր չկան, իսկ օպերատիվ իրավիճակը տեղում վերահսկում են Ադրբեջանի զինված ուժերը:

Հայաստանը դեռ չի մեկնաբանել միջադեպը:

Նմանատիպ