Ադրբեջանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ, Շուշա քաղաքի մոտ կանխվել է անօրինական հայկական զինված խմբավորումների սադրանքը

12:33, 03.09.2021

Ինչպես հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, սեպտեմբերի 3-ին ապօրինի հայկական խմբավորումները կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ Շուշա քաղաքում, որտեղ տեղակայված են նաև ռուսական զորքերը:

Նախարարությունից հայտնում են, որ ադրբեջանական կողմը ձեռնարկել է համապատասխան միջոցներ, որոնց արդյունքում հայկական կողմը կրել է կորուստներ:

Միջադեպի մասին ադրբեջանական կողմը տեղեկատվություն է տրամադրել ռուսական ռազմական հրամանատարության շտաբին եւ ռուս-թուրքական դիտորդական կենտրոնին:

Նախարարության փոխանցմամբ, նման սադրիչ գործողությունների դեմ համապատասխան միջոցներ կձեռնարկվեն Ադրբեջանի Հանրապետության օրենսդրության շրջանակներում: Հայկական կողմն առայժմ չի մեկնաբանում միջադեպը:

Նմանատիպ