Ադրբեջանի նախագահի աշխատակազմ. Ինքնաթիռի կործանման կապակցությամբ Ադրբեջանը չի պատրաստվում որևէ օգնություն ստանալ Չեչնիայից

12:38, 27.12.2024

Ինքնաթիռի կործանման հետ կապված Ադրբեջանը չի պատրաստվում ոչ մի օգնություն ստանալ Չեչնիայից,- հայտարարել է Ադրբեջանի նախագահի վարչակազմը։

Ավելի վաղ Չեչնիայի կառավարությունը հայտարարել էր, որ Ռամզան Կադիրովի հանձնարարությամբ պատրաստ է ֆինանսական և այլ օգնություն ցուցաբերել Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվածների և վիրավորների բոլոր ընտանիքներին։

Ինչպես ադրբեջանական լրատվամիջոցներին հայտնել են Ադրբեջանի նախագահի վարչակազմում, երկիրը օգնության կարիք չունի և չի ստանա։

«Ադրբեջանն օգնության կարիք չունի։ Ո՛չ պետությունը, ո՛չ քաղաքացիները նման օգնություն չեն վերցնի։ Մենք տրամադրում և շարունակելու ենք ցուցաբերել անհրաժեշտ օգնություն մեր քաղաքացիներին։ Ադրբեջանը պահանջում է փաստի ճանաչում, ներողություն և համապատասխան փոխհատուցում վճարել»,- ասել է Ադրբեջանի նախագահի վարչակազմի ներկայացուցիչը։

Ինքնաթիռի սև արկղն արդեն հայտնաբերվել է, և իրականացվում են այն վերլուծելու ընթացակարգերը՝ համաձայն միջազգային ավիացիոն կոնվենցիաների։ Ներկայումս տարվում է աղետի պատճառների հետաքննություն։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, վերջնական եզրակացությունները կարվեն բոլոր անհրաժեշտ հետազոտությունների և տվյալների վերլուծության ավարտից հետո։

Նմանատիպ