Ադրբեջանի կրթական հաստատություններում թույլ չեն տա մուտք գործել չպատվաստված աշխատակիցներին

13:01, 09.09.2021

Ադրբեջանի կրթական հաստատություններում թույլ չեն տա մուտք գործել չպատվաստված աշխատակիցներին, հաղորդում է «Trend»-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի կրթության նախարարությանը:

Գերատեսչությունում նշում են, որ ավանդական եղանակով կրթական գործընթացի վերականգնման անհրաժեշտ պայմանը կրթության ոլորտի աշխատողների պատվաստումն է:

Ադրբեջանի կրթության նախարարության տվյալներով, կրթության ոլորտի աշխատողների ավելի քան 80 տոկոսը պատվաստվել է «Կովիդ-19»-ի դեմ:

Նմանատիպ