Ադրբեջանի իշխանությունները երկարացրել են «Կովիդ 19»-ի հետ կապված հատուկ կարանտինային ռեժիմը

13:03, 27.12.2024

Ադրբեջանի իշխանությունները երկարացրել են «Կովիդ 19»-ի հետ կապված հատուկ կարանտինային ռեժիմը։ Այս մասին որոշում է կայացրել երկրի նախարարների կաբինետը։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ երկրում կորոնավիրուսային վարակի տարածումը և դրա հետևանքով առաջացած բարդությունները կանխելու նպատակով Ադրբեջանի տարածքում հատուկ կարանտինային ռեժիմի ժամկետը երկարացվել է մինչև 2025 թվականի ապրիլի 1-ի ժամը 06:00-ն:

Նշենք, որ նախկինում կարանտինային սահմանափակումը ընդգրկում էր մինչև 2025 թվականի հունվարի 1-ի ժամը 06:00-ն ընկած ժամանակահատվածը։

Նմանատիպ