Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարությունները սահմանին զինված արճակատման մասին տարածում են հայտարարություններ
Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարությունները սահմանին զինված արճակատման մասին տարածում են հայտարարություններ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարությամբ, Հայաստանը, երկրների միջև սահմանին, կրակ է բացել Թոլուզի ուղղությամբ, տարածքներ զավթելու նպատակով և միջադեպի պատասխանատվությունը դրվում է Հայաստանի վրա:

«Հայաստանը նման սադրիչ գործողություններով Ադրբեջանի և Հայաստանի միջև առկա հակամարտության մեջ փորձում է ներգրավել երրորդ երկրի, իր հերթին, սակայն Հայաստանի ագրեսիվ քաղաքականության նկատմամբ միջազգային հանրության դիրքորոշումը բոլորի համար հայտնի է»,- ասվում է հայտարարության մեջ:

Իր հերթին հայկական կողմը, հուլիսի 12-ին տեղի ունեցած միջադեպի մեջ մեղադրում է Ադրբեջանական կողմին: Երկրի արտաքին գործերի նախարարության պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է, որ Ադրբեջանի զինված ուժերը փորձել են հրետանային զենքի միջոցով հարձակվել հայկական հենակետերի վրա:

«Վերջերս ադրբեջանական կողմը, չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի կոչերին, զերծ մնալ սադրիչ գործողություններից, թշնամական հռետորաբանությամբ և հրադադարի ռեժիմի համաձայնագրի խախտմամբ, շարունակում է սպառնալիքները և ռազմական էսկալացիան»,- ասված է Հայաստանի արտգործնախարարության հայտարարության մեջ:

Հուլիսի 12-ին Ադրբեջան-Հայաստան սահմանին, հայ և ադրբեջանզի զինվորականների միջև տեղի է ունեցել բախում, կան զոհեր: