«Ադրբեջանի ավիաուղիները» դադարեցրել է չվերթները դեպի Ռուսաստանի մի քանի քաղաքներ

13:52, 27.12.2024

«Ադրբեջանի ավիաուղիները» դադարեցրել է չվերթները դեպի Ռուսաստանի մի քանի քաղաքներ:

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ադրբեջանական ավիաուղիները (AZAL), հաշվի առնելով Embraer 190 ինքնաթիռի կործանման նախնական հետաքննության արդյունքները և թռիչքների անվտանգության հետ կապված ռիսկերը, դեկտեմբերի 28-ից դադարեցրել է թռիչքները Բաքվից դեպի ռուսական օդանավակայաններ՝ մինչև հետաքննության ավարտը:

Ադրբեջանի Քաղաքացիական ավիացիայի պետական ​​գործակալության որոշմամբ, քաղաքները, որտեղ «Ադրբեջանի ավիաուղիները» կդադարեցնի չվերթները, հետևյալն են՝ Մինվոդի, Սոչի, Վոլգոգրադ, Ուֆա, Սամարա, Գրոզնո, Մախաչկալա։ Ելնելով ստեղծված իրավիճակից՝ նշված ուղղությունների տոմսեր ունեցող ուղևորներն իրավունք ունեն ամբողջությամբ վերադարձնել կամ անվճար փոխանակել իրենց տոմսերը։

Միաժամանակ ավիաընկերությունը կշարունակի չվերթները դեպի Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Եկատերինբուրգ, Աստրախան, Կազան և Նովոսիբիրսկ։

Տեղեկության համար, նախաքննության տվյալներով՝ «Ադրբեջանի ավիաուղիների» ինքնաթիռի կործանման պատճառը ռուսական հրթիռն էր։

Նմանատիպ