ԱԱ-2018-ի պաշտոնական պաստառի հերոսը լեգենդար դարպասապահ Լև Յաշինն է (լուսանկար)
Այսօր ներկայացվել է աշխարհի 2018 թվականի առաջնության պաշտոնական պաստառը, որի կենտրոնական կերպարը դարձել է ԽՍՀՄ հավաքականի լեգենդար դարպասապահ Լև Յաշինը:
Միջոցառմանը ներկա է գտնվել նաև ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղար Ֆաթմա Սամուրան, ով հույս է հայտնել, որ Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնությունը հիանալի կանցնի.
«Այն պահից ի վեր ինչ թողարկվել է մունդիալի առաջին պաստառը, այն միշտ ներկայացրել է ընդունող երկիրն ու ՖԻՖԱ-ի արժեքները: Այս պաստառը կխորհդանշի այն, որ ԱԱ-2018-ը հիանալի է ստացվել»,- ասել է ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղարը:
Աշխարհի առաջնությունների նախկին պաստառները հետևյալ տեսքն են ունեցել.
Հեղինակ -
Edgar Barsegyan