ԱԱ-2018-ի պաշտոնական պաստառի հերոսը լեգենդար դարպասապահ Լև Յաշինն է (լուսանկար)
ԱԱ-2018-ի պաշտոնական պաստառի հերոսը լեգենդար դարպասապահ Լև Յաշինն է (լուսանկար)

Այսօր ներկայացվել է աշխարհի 2018 թվականի առաջնության պաշտոնական պաստառը, որի կենտրոնական կերպարը դարձել է ԽՍՀՄ հավաքականի լեգենդար դարպասապահ Լև Յաշինը:

Միջոցառմանը ներկա է գտնվել նաև ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղար Ֆաթմա Սամուրան, ով հույս է հայտնել, որ Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնությունը հիանալի կանցնի.

«Այն պահից ի վեր ինչ թողարկվել է մունդիալի առաջին պաստառը, այն միշտ ներկայացրել է ընդունող երկիրն ու ՖԻՖԱ-ի արժեքները: Այս պաստառը կխորհդանշի այն, որ ԱԱ-2018-ը հիանալի է ստացվել»,- ասել է  ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղարը:

Աշխարհի առաջնությունների նախկին պաստառները հետևյալ տեսքն են ունեցել.